AM
31 October 2024 - 09:09 AMT

Միրզոյան․ ՌԴ հետ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծություններ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ հանձնաժողովներում 2025-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծություններ։

«Միշտ չէ, որ մենք կիսում ենք միմյանց դիտարկումները, դա վերաբերում է մեկ–երկու հարթակի, որտեղ մենք միասին անդամակցում ենք, օրինակ՝ ՀԱՊԿ-ը։ Մեր վերաբերմունքը այս հարցում հանրահայտ է, մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների ու ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն։ Բայց կան մի շարք ուղղություններ, որտեղ մենք շարունակում ենք համագործակցությունը, օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում»,- ընդգծեել է ԱԳ նախարարը, հայտնում է «Փաստինֆոն»։

Միևնույն ժամանակ, Միրզոյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են, «ամուր տնտեսական կապերով ենք կապված։»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։