AM
31 October 2024 - 09:18 AMT

Լուսինե Գևորգյանը` Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լուսինե Գևորգյանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,–ասվում է որոշման մեջ։

Մայիսի 13–ին Սիսիան Պօղոսեանն ազատվել էր Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։