AM
31 October 2024 - 10:45 AMT

Միրզոյան․ Չկա մի բան, որ ՀՀ–ն անում է և դիսոնանս ունի Իրանի պատկերացումների հետ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ Հայաստանի եվրոպական ուղղությամբ քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի համար։

Նա նշել է, որ չկա մի բան, որ ՀՀ–ն անում է և որը դիսոնանս ունի Իրանի պատկերացումների հետ, հայտնում է Արմենպրեսը։

«Մեր առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումն է։ Եվ այստեղ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե մենք ինչ հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Անշուշտ, մեր եվրոպական ուղղությամբ քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մեր պարբերական շփումներում նաև այս հարցին ենք անդրադառնում։ Կարող եմ ասել, որ չկա մի բան, որը արվում է Հայաստանի Հանրապետության կողմից և չի ողջունվում և դիսոնանս ունի Իրանի Իսլամական Հանրապետության պատկերացումների հետ»,- ասել է Միրզոյանը։