Աստանայում այսօր բացված ԱՊՀ մասնակից-երկրների առողջապահության ոլորտում համագործակցության խորհրդի 15-րդ նիստում, Հայաստանի առաջարկությամբ, կքննարկվեն ատիպիկ թոքաբորբի տարածման դեմ պայքարի միջոցները: Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ԱՊՀ գործադիր կոմիտեի քաղաքական եւ մարդասիրական համագործակցության գերատեսչության խորհրդատու Գեորգի Նառուշեւիչը, խոսք կգնա նաեւ սոցիալ-հիգիենիկ մոնիտորիգի, համաճարակային հսկողության ոլորտում տեղեկատվության փոխանակման բնագավառներում համագործակցության նախագծի վերաբերյալ: Բացի այդ, նախատեսվում է նաեւ քննարկել ՁԻԱՀ-ի տարածման եւ բուժմանն առնչվող խնդիրներ: