AM
1 November 2024 - 06:16 AMT

Աստիճանաբար կցրտի մինչև 10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-5-ի գիշերը` ևս 2-4 աստիճանով։ Առաջիկա օրերի գիշերային ժամերին Շիրակում, Գեղարքունիքի մարզում, Լոռիում, Արագածոտնում, Սյունիքի բարձր լեռնային շրջաննում կգրանցվի -4 մինչև -8 աստիճան։

Երևանում նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 1–ի ցերեկը մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +18, իսկ նոյեմբերի 5–ին՝ արդեն +14։ Նոյեմբերի լույս 5–ի գիշերը կգրանցվի -2 աստիճան։