Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Երևանի քաղաքապետարանը։
Վարորդներն ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու։
Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։
Մետրոպոլիտենում նախատեսվում է նոյեմբերի 1–ից ամբողջությամբ հրաժարվել ժետոններից։
Մինչդետ վաղ առավոտից Երևանի մետրոյում հերթեր են գոյացել, մարդիկ չեն կարողանում ճիշտ ժամանակին աշխատանքի հասնել:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը տեսանյութ է հրապարակել։
«Մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար»,–գրել է նա։
Նա նշել է, որ տեսանյութն ուղարկել է «Գարեգին Նժդեհ» կայարանից աշխատանքի գնալ չկարողացող քաղաքացիներից մեկը։
Հունվարի 1-ից նախատեսվում է անցում սպասվող միասնական տոմսային համակարգին։