AM
1 November 2024 - 11:08 AMT

«Հայկական ավիաուղիները» ամանորյա թռիչքներ կիրականացնի դեպի Բաթում

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերի 26-ից հունվարի 12-ը ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Բաթում։ Թռիչքի տևողություն 1 ժամ 5 րոպե է` հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով, հայտնում են ընկերությունից։

Նշվում է, որ Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:

«Թռիչքների մեկնարկը լավ հնարավորություն է նաև Վրաստանի զբոսաշրջիկների համար՝ տոնական օրերն անցկացնել Երևանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական ավիաուղիները» հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Չվացուցակում՝ Բաթում, Դելի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա, Կազան, Վոլգոգրադ։