Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսում հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ նրա, դա թույլ կտա, որ ավագանու որոշման նախագծով ստիպենքաղաքապետարանին հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։
«Սիրելի երևանցիներ, սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս և անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։
Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից»,–ասվում է գրառման մեջ։
Նախատեսվում է հունվարի 1–ից անցում կատարել միասնական տոմսային համակարգի, որը նաև ուղեվարձի բարձրացում է ենթադրում։






