Երևանի քաղաքապետարանի նոր ձեռք բերած 171 միավոր Zhong Tong մակնիշի ավտոբուսների համար 342 վարորդ է անհրաժեշտ։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–իԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
«Դիմողները պետք է ունենան D կարգի վարորդական իրավունք, 2 տարվա աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը կլինի 420,000 դրամ, իսկ գրաֆիկը` 14 օր։ Սա 8.5–մետրանոց ավտոբուսների մասին է, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը կլինի 500,000»,– նշել է Կիրակոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նույնն ասել է հայտարարության տեսքով, խնդրել է դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ։
Նա հույս է հայտնել, որ մինչև հունվարի 1-ը տրանսպորտի համար 100 տոկոս կմոտենանք անկանխիկ վճարումներին: