Հայաստանի Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սիսիանի տարածաշրջանում («Զանգեր» կոչվող հատված) ձյան տեղումներից հետո իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Վարորդներին կոչ են անում երթևեկել ձմեռային անվադողերով։
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին և գիշերը, և ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։Շիրակում, Կոտայքի լեռնային հատվածներում, Գեղարքունիքում գիշերային ժամերին կցրտի մինչև -7․․․-9 աստիճան։
Երևանում` նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +14 աստիճան, նոյմեբերի լույս 6–ի և հաջորդ 2 գիշերը սպասվում է -3 աստիճան։