AM
4 November 2024 - 09:47 AMT

Կապանում ԱԹՍ-ների նախագծման և պատրաստման փառատոն է անցկացվել

Նոյեմբերի 3–ին Կապանում «Սյունյաց թևեր» անվամբ ԱԹՍ-ների նախագծման և պատրաստման փառատոն է անցկացվել, հայտնում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը։

Սպորտային-տեղեկատվական փառատոնին մասնակցել են թիմեր Կապան, Գորիս, Մեղրի, Քաջարան, Սիսիան համայնքների։ Փառատոնը կազմակերպել է «Մտքի թռիչք» հասարակական կազմակերպությունը, միջոցառման գլխավոր գործընկերը Սյունիքի մարզպետի աշխատակազմն է։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շրջել է տաղավաներում, ծանոթացել դպրոցականների պատրաստած անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև հետևել Սյունիքի մարզի համայնքների ԱԹՍ օպերատորների մրցույթ-ստուգատեսին։ Մրցույթում հաղթած թիմերը դրամական մրցանակներ են ստացել։

Փառատոնի մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ։ FPV Woop թեթև քաշային դրոնների անհատական մրցույթում. 1-ին տեղ՝ Գոռ Մեժլումյան (Գորիս), 2-րդ տեղ՝ Էրիկ Դավթյան (Կապան), 3-րդ տեղ՝ Արա՝ Հովհաննիսյան (Քաջարան)

FPV 7 դյույմ դրոնների մրցույթում. 1-ին տեղ՝ Արտակ Խոջաբաղյան (Գորիս), 2-րդ տեղ՝ Ժիրայր Պատվականյան (Կապան), 3-րդ տեղ՝ Բորիս Բաբումյան (Մեղրի):

Ազատ թռիչք անվանակարգում հաղթեց Սիսիան քաղաքի թիմը, իսկ մրցույթի գլխավոր մրցանակը ստացել է Գորիս քաղաքի թիմը։