AM
4 November 2024 - 10:54 AMT

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը ներառյալ կգործուղվի Հաագա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Կիրակոսյանը Նիդերլանդներ է գործուղվել Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող դատական գործերի շրջանակներում դատարանի իրավազորության և հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման նիստերին մասնակցելու նպատակով:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչիը գործուղումից վերադառնալուց հետո« երեք աշխատանքային օրվա ընթացքում« օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները կներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։