AM
5 November 2024 - 10:08 AMT

Փոխնախարար․ Ցեղասպանությունների կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, անդրադարձավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում առաջնահերթություն չէ, ասել է, որ Հայաստանը շարունակում է մի շարք քայլեր իրականացնել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

«Դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի գլոբալ ֆորում, որը բավականին ամբիցիոզ ծրագիր ունի։ Եվ մեր համար ցեղասպանությունների կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը։ Խոսքն առաջնահերթ լինելու և չլինելու մասին է»,-ասել է Հովհաննիսյանը, հայտնում է Արմենպրեսը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում առաջնահերթություն չէ։