AM
6 November 2024 - 06:57 AMT

Ռազմամարզական 2 վարժարանները Կարեն Վարդանյանի 119 մլն դրամ ֆինանսավորման շնորհիվ համալրվել են ժամանակակից մարզագույքով և ավտոբուսներով

Ռազմական ոլորտի ապագա մասնագետները մարզվելու լայն հնարավորություններ կունենան: «Տիգրան Մեծի» անվան ռազմամարզական հատուկ վարժարանն ու «Արամ Մանուկյանի» անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանը համալրվել են ժամանակակից մարզագույքով, նորոգվել են մարզադահլիճները, անցկացվել է ջեռուցման համակարգ:

Ռազմամարզական հաստատությունների համար ձեռք է բերվել նաև 3 ավտոբուս՝ սաների տեղափոխումը տնից կրթական հաստատություն և հակառակ ուղղությամբ հարմարավետ կազմակերպելու համար:

Ծրագիրն իրականացվել է բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորման շնորհիվ: Ընդհանուր բյուջեն կազմել է 119 մլն դրամ: