AM
6 November 2024 - 09:32 AMT

Վիճկոմիտե․ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հզ մարդ

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրի համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ:

Ամենախիտ բնակեցված համայնքը մայրաքաղաքն է: Երևանում ապրում է 1 մլն 136 հազար մարդ: Վարչական շրջաններից առավել շատ բնակչություն ունեն Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանները: Ամենաքիչ բնակեցված վարչական շրջանը Նուբարաշենն է:

Մարզերը ևս աչքի են ընկնում բնակչության անհավասար բաշխվածությամբ: Բնակչության կենտրոնացվածությամբ առաջին տեղում Կոտայքի մարզն է՝ 292 հազար քաղաքացի: Խիտ բնակեցվածությամբ առանձնանում են նաև Երևանին առավել մոտ գտնվող մարզերը՝ Արարատը և Արմավիրը: Ամենանոսր բնակեցված մարզը Հայաստանի ամենափոքր մարզն է՝ Վայոց ձորը՝ 49 հազար մարդ:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի բնակչությունն առավելապես կենտրոնացված է քաղաքային բնակավայրերում՝ 1 մլն 976 մարդ: