AM
11 November 2024 - 07:20 AMT

Ավինյան. Մեկ շաբաթում մոտ 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել

Երևանիքաղաքապետ Տիգրան Ավինյանըքաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով տրանսպորտի վիճակին, ասել է, որ մեկ շաբաթում մոտ 24 մլն դրամ հավելյալ գումար է հավաքագրվել։

Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ունենալ։

«Նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մեկ շաբաթվա ընթացքում մոտավորապես 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել «Երևան ավտոբուսում»,–ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»

«Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանն էլ ասել է, որ միջինացված տոկոսայինով դա օրական կազմում է 3 մլն 500 հզ դրամ։

Նա նշել է, որ շաբաթվա ընթացքում 67 երթուղին փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3619 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, 318-ով կամ -8.1% պակաս։

«Նոյեմբերի մեկից մինչև 7-ը 2 մլն 131 հզ 746 ուղևորից տոմսային համակարգով օգտվել է 578,22-ը կամ 27.11%–ը։ Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 24 մլն 700 հզ դրամով»,- ասել է նա:

Ավինյանը նաև ասել է, որ ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է տրանսպորտից օգտվելու արտոնությունների փաթեթն այն խմբերի համար, որոնք դրա կարիքն ունեն։

Միասնական տոմսային համակարգը պետք է գործեր 2024–ի սեպտեմբերից, սակայն գորշարկումը տեղափոխվել է 2025–ի հունվարի 1։