Նոյեմբերի 10-ին Էջմիածնի Մայր տաճարում մատուցված Սուրբ և անմահ Պատարագի ավարտին հյուրաբար Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին ընծայաբերել է հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Աﬔնայն Հայոց կաթողիկոսը սրբի մասունքով օրհնել է ներկաներին` հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը մեր հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և Եկեղեցու պայծառության համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ընթացքում, համաձայն Հայոց հայրապետի կոչի, աղոթք է բարձրացվել Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։