Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի լույս 12–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է +2․․․+4 աստիճան, իսկ նոյեմբերի 12–ի, 13-ի ցերեկը՝ +14։






