Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չորս ամիս առաջ ռուս գործընկերներին առաջարկներ է ուղարկել ռուսական ալիքների հեռարձակման պայմանագրում՝ «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագրում, փոփոխություններ անելու համար։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշել է, որ արձագանք չեն ստացել ռուս գործընկերներից, հայտնում է Panorama.am-ը։
«Մեկ ամիս առաջ կրկին նույն առաջարկներն ուղարկել ենք, ակնկալում ենք առաջիկայում ստանալ արձագանք՝ հասկանալու նաև մեր ռուս գործընկերների պատկերացումները, թե արդյոք հնարավոր են համարում համաձայնագրում այդ փոփոխությունները»,- նշեl 1 նախարարը։
Հարցին՝ իսկ եթե դրան էլ չպատասխանե՞ն, Հայրապետյանը պատասխանել է. «Այդ ժամանակ հարց կտաք կպատասխանեմ»։
Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։






