AM
12 November 2024 - 07:41 AMT

Արմեն Դանիելյանը` ՍԱՏՄ ղեկավար

Արմեն Դանիելյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ ՍԱՏՄ ղեկավար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դանիելյանը նոյեմբերի 11-ին ազատվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Նոյեմբերի 6-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: