AM
12 November 2024 - 10:01 AMT

Կենտրոնի թաղապետարանում 4 անձ ձերբակալվել է, որից 3-ը՝ պաշտոնյա

Իրավապահ մարմինների կողմից գործողություններ են իրականացվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում՝ կան ձերբակալվածներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել է, որ վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը` պաշտոնատար, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ձերբակալություններն իրականացվել են մեզ մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք են»,– նշել է Օհանջանյանը։