Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկում է լյուստրացիա անել՝ առաջին հերթին պետական կառավարման համակարգում՝ պարզելու այն անձանց, ովքեր իրենց զավակներին «հրաժարեցնում» են ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի նրանք չծառայեն բանակում: Այդ մասին նախարարն ասել է խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
Երևույթը, ըստ Սուրեն Պապիկյանի, նոր չէ, բայց դրա «դեմն առնել» է պետք, գրում է «Առավոտը»։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի քննադատությանը, թե բանակում սննդի համար նախատեսված գումարը 2025-ի բյուջեով նվազել է՝ Պապիկյանը տարակուսել է․ «Բայց դա ի՞նչ կապ ունի որակյալ սննդի հետ»։
Պապիկյանը նաև հայտարարել է, որ բանակում բոլոր բարեփոխումները միտված են ՀՀ ԶՈՒ արդիականացմանը, որը կոչված է պաշտպանելու 29,743 քկմ ՀՀ ինքնիշխան տարածքը, և որ դա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առջև։