AM
14 November 2024 - 06:31 AMT

Թունբերգն այցելել է Ջերմուկ․ Կմասնակցի նաև համաժովի և ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի

Բնապահպանական ոլորտի ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 14–ին այցելել է Ջերմուկ։ Այդ մասին հայտնել է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը։

Թունբերգը Հայաստան է ժամանել Թբիլիսիից, որտեղ մասնակցել է ցույցերին, այդ թվում «Ալիևը բռնապետ է» կարգախոսով Ադրբեջանում ընթացող COP29-ի դեմ բողոքի ցույցին Ադրբեջանի դեսպանատան առջև։ Թունբերգը բոյկոտում է COP29-ը, քանի որ խորհրդաժողովն անցկացվում է Ադրբեջանում:

Թունբերգը ՀՀ–ում կմասնակցի Armenian Climate Justice Initative-ի միջոցառումներին, այդ թվում կոնֆերանսին, որը կանցնի նոյեմբերի 14–ին և բողոքի ցույցին Երևանում ՄԱԿ գրասենյակի մոտ՝ նոյեմբերի 15–ին։