AM
14 November 2024 - 07:42 AMT

Զինծառայող է մահացել․ Նախաձեռնվել է քրվարույթ

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Դեպքի առթիվ նույն օրը ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՔՕ 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական։

Նշվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության hատկապես կարևոր գործերի քննության վարչություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Armlur կայքը գրել էին, որ հայտնաբերվել է զինծառայողի դի, ըստ նախնական վարկածի` կախված վիճակում։