Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ասել է, որ ստորագրելու է փաստաթուղթը և իրեն ոչ ոքի կարծիքը չի հետաքրքրում։
«Ասել եմ` այս պահին ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և այս թուղթը ստորագրելու եմ։ Համարում եմ, որ ճիշտ եմ արել: Ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պահ է գալիս, որ դու պետք է ուղղակի վերցնես պատասխանատվություն։
2018–ի իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները շարունակելու է իր սեփական կետից, և որ Արցախի հարցում առանց ժողովրդի կարծիքի որոշում չի կայացնելու։