Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված ՊՆ համարանիշներով «Վիլիսն» ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ վթարի հետևանքով «Վիլիսը» կողաշրջվել է, 2 տուժած տեղափոխել է հիվանդանոց։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասել է, որ վթարի հետևանքով վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա, հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։