AM
15 November 2024 - 14:13 AMT

Երևանի զարգացման 2025-ի ծրագիրը դրվել է հանրային քննարկման

«Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Ծրագիրը հրապարակվել է իրավական ակտերի միասնական կայքում։

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմուm: