AM
16 November 2024 - 08:59 AMT

Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը կալանավորվել է

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը փոխվել է բանտային կալանքով։ Տեղեկությունը հաստատել է ընտանիքի փաստաբան Տիգրան Գրիգորյանը, հայտնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը կմեկնաբանի ավելի ուշ։

Տեղեկությունը հաստատել է նաև դատախազությունը:

Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին էր ձերբակալվել «Զվարթնոց» օդնավայականում ԱՄՆ մեկնելու ճանապարհին։ Ապա առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր։

Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սեվ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձիք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հողատարածքն ապօրինի օտարելու համար։