Հունգարիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հերթական հանդիպումը Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին:
Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաևտարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի նախագահին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: