AM
18 November 2024 - 06:51 AMT

Փաշինյանը Թրամփի հետ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր է քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 16–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում շնորհավորել է վերջինիս ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիների զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։ Նա նաև հայամետ գործիչների է նշանակել առանցքային պաշտոններում։