Երևանում ապամոնտաժվել է 1222 գովազդ։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել են քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Ապամոնտաժվել է 375 ցանցային գովազդ և 847 վահանակ։
Քաղաքապետարանը տնտեսվարողներին մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամանակ էր տվել, որպեսզի իրենց գովազդային վահանակները փոփոխեն ու սահմանված նոր պահանջներին համապատասխանեցնեն։ Ըստ նոր չափորոշիչների՝ Երևան քաղաքում այլևս տեղեկատվական դաշտով մեծ վահանակներ չեն տեղադրվելու, իսկ շենք-շինությունների վրա տեղադրվածները չպետք է ծածկեն կառույցները:
2023 թվականին Երևանում ապամոնտաժվել է համապատասխան թույլտվություն չունեցող 5670 արտաքին գովազդ: