AM
18 November 2024 - 07:24 AMT

Աջափնյակը նոր ղեկավար ունի, նախկինը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկին փոխղեկավար Սերոբ Սարգսյանը: Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն։

Ավինյանը շնորհավորել է նորանշանակ թաղապետին և շնորհակալություն հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավարին։

Բաբինյանը նոյեմբերի 8-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չնշելով հրաժարականի պատճառը։