AM
18 November 2024 - 13:52 AMT

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է․ Քննարկել են ապակենտրոնացված գործակցության հարցեր

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղար Դոան Մին Հուանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ այն հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների վկայությունն է: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաև երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

ԱԺ նախագահի գլխավորությամբ պատվիրակությունը շրջել է նաև Hyundai ավտոմեքենաների գործարանում ու ծանոթացել ընկերության գործունեությանը: