2024-ի դեկտեմբերի 30-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ:
Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար դրամ, 1 մլն դրամ և 1․5 մլն դրամ:
Սիմվոլիկ համարակալված նվերները ձեռք բերելու համար սահմանված գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի հաշվեհամարներին:
Վիճակահանության արդյունքում ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը:






