AM
19 November 2024 - 10:49 AMT

Ավինյան․ Չենք ուզում ռեֆորմից հետո փլատակներ թողնել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է համայնքային բյուջեից տրանսպորտի ոլորտի սուբսիդավորմանը:

Այդ համատեքստում քաղաքապետը նշել է, որ չեն ուզում այս ռեֆորմից հետո թողնել փլատակներ, ստեղծվի իրավիճակ, որ եղել է 2018-19-ը և 20 թվականներին, գրում է «Հայկական ժամանակը»։

«Պրոցեսը, որ հիմա կազմակերպվում է, նպատակ ունի սուբսիդավորման տոկոսը պահպանել հնարավորինս նվազ՝ շարունակաբար ավելացնելով Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները, որպեսզի երբ 7-8 տարի հետո այս ամբողջ շարժակազմը փոխվի, այդ ռեսուրսներն ուղղվեն տրանսպորտային համակարգի արդիականացմանը»,- ասել է Ավինյանը:

Տրանսպորտի վարչության կողմից բարձրաձայնված բյուջետային կարիքը 2025թ. համար կազմել է 135 մլրդ դրամ: