AM
19 November 2024 - 12:28 AMT

Մետրոյի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում

Նոր շարժասանդուղքներ են տեղադրվում Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում: Այդ մասին տեսանյութ է հրապարակվել կառավարության ֆեյսբուքյան էջում։

«Վերջին 2 տարվա ընթացքում Մետրոպոլիտենում ենթակառուցվածքների զարգացման համար ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվել: Պետության ընդհանուր ներդրումը 308 միլիոն դրամ է»,- ասվում է գրառման մեջ:

Գործարանային կայարանում աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ։