Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: ԱԳՆ-ում տեղի կունենա նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։
Բերբոքը Հայաստան է այցելել նաև 2023–ի նոյեմբերին, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նա նաև այցելել էր Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: