AM
20 November 2024 - 12:24 AMT

Աննա Հակոբյանն ու Զելենսկայան Վատիկանում մասնակցել են հրապարակային գլխավոր ունկնդրությանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է եղել Վատիկանում հրապարակային գլխավոր ունկնդրությանը։ Ներկա է եղել նաև Ուկրաինայի առաջին տիկին՝ Ելենա Զելենսկայան։ Հակոբյանն այդ մասին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրառում արել։

«Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, ներկա էի հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։ Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ՝ աշխարհի տարբեր երկրներից»,- ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 18–ին տիկնոջ հետ Սուրբ Աթոռ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր իր ֆեյսբուքյան էջում, որ իր այցը կարճատև է լինելու՝ վերադառնալու է նույն օրը, իսկ Աննա Հակոբյանի այցն ավելի երկար կտևի։