Դավիթ Խուդաթյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը, նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում։
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: