Երեւան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Հյուգո Պերնեն: Այսօր նա հանդիպել է Հայաստանի նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: