Չվերթերը կիրականացվեն շաբաթական 5 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի:
Ամանորի ընդառաջ՝ դեկտեմբերի 28-ից, «Հայկական ավիաուղիներն» ուղիղ և կանոնավոր թռիչքներ կսկսի Երևանից դեպի Թբիլիսի՝ 220 ուղևորի համար նախատեսված հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 50 րոպե է:
«Հայկական ավիաուղիները» հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Չվացուցակում՝ Բաթում, Դելի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա, Կազան, Վոլգոգրադ քաղաքներն են։