AM
21 November 2024 - 15:09 AMT

Ռոմանոս Պետրոսյանը ՊԵԿ-ը ղեկավարելու առաջարկ չի ստացել

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պնդում է, որ Պետեկամուտների կոմիտեի`ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չի ստացել, և նման քննարկում չկա:

Մամուլում տեղեկություն կա, որ հենց նա էլ կփոխարինի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին, որը ևս շաբաթվա սկզբին աշխատանքից ազատման դիմում գրեց առանց բացատրութունների, գրում է «Ազատությունը»։

Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։Հրաժարական ներկայացնող պաշտոնյաների շարքում էր նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հարցին, թե եթե առաջարկն ամեն դեպքում լինի, պատրաստ է ստանձել ՊԵԿ նախագահի պաշտոնը, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է, որ չի կարող որևէ մեկնաբանություն տալ։

«Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, վարչապետը որտեղ, ինչ խնդիր դնի, կգնամ լուծելու»,–ասել է նա։

Դեռևս թափուր են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների նախագահների, ինչպես նաև ԲԴԽ նախագահի պաշտոնները։