AM
22 November 2024 - 06:17 AMT

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներն ընդլայնված գործակցության հարցեր են քննարկել

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Նա այդ մասին հայտնել է X–ի իր էջում։

«Իմ գործընկեր Արաղչիի հետ զրույցում անդրադարձել ենք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված համագործակցությանն այնպիսի ոլորտներում, որոնք հետագայում կարող են հավելյալ օգուտ տալ երկու երկրի քաղաքացիներին»,–ասվում է գրառման մեջ։

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց էին ունեցել նաև նոյեմբերի 14–ին։ Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի՝ «անդրադարձ էր կատարվել առաջիկա միջոցառումներին»: