AM
22 November 2024 - 08:51 AMT

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է

Համայնք-մասնավոր գործակցությամբ վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը, հայտնում է քաղաքապետարանը։

Ավելի քան 80 մ երկարություն ունեցող կառույցից մոտ 20% էր պահպանվել: Դարերից եկած կամրջի նախագիծը կազմվել է այնպես, որ արժեքավոր բոլոր տարրերն ու պատմական շերտերը պահպանվեն, ուստի վերակառուցում ու ամրացում նախատեսված չէ. կամուրջը վերականգնումից հետո կծառայի միայն հետիոտնին:

Երևանի Կարմիր կամուրջը գտնվում է Հրազդան գետի վրա, կառուցվել է 1679 թվականին։ Կարմիր կամուրջը կոչվել է կարմիր տուֆից պարաստված լինելու և այդպիսի երանգավորում ունենալու պատճառով:

Կամուրջը միակն է եղել Հին Երևանում, որը կապել է Երևանի բերդը (ներկայիս Գինու կոմբինատը), առհասարակ ամբողջ բնակավայրը Արարատյան դաշտի` Էջմիածնին, Ապարանին, Թալինին և հեռավոր բնակավայրերի հետ: