AM
22 November 2024 - 11:26 AMT

Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ, հայտնում է քաղաքապետարանը։

«Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին:

«Հորդորում ենք Հերացու փողոցով դեպի Կորյունի և Չարենցի փողոցներ երթևեկելիս նախապես վերադասավորվել առաջին և երկրորդ երթևեկելի գոտի, որպեսզի Հերացու փողոցում և Մյասնիկյան պողոտայում չառաջանան տրանսպորտային կուտակումներ»,- ասված է հաղորդագրության մեջ: