Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի կայքում։
Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով, գրում է Factor.am-ը։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։