Վերջին շրջանում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ է արձանագրվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել իրենց ներդրած գործիքակազմի և որդեգրած քաղաքականության արդյունքում։
ՀՈԱԿ-ի մատուցված վճարովի ծառյությունների տարեկան մուտքերը 2022-ին կազմել են 210 մլն 563 հազար դրամ, 2023-ին՝ 215 մլն 938 հազար դրամ, իսկ 2024-ի նոյեմբերի 1-ի դրությամբ դրանք արդեն կազմել են 712 մլն, 780 հազար դրամ:
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը, հիմք ընդունելով մահվան վկայականը, համապատասխան գրանցում է կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցամատյանում և հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տալիս է գերեզմանի վկայական։ՀՈԱԿ-ը հուղարկավորության կազմակերպումը ստանձնողին ներկայացնում է իր կողմից կատարվող՝ մահացածին հողին հանձնելու և մատուցվող վճարովի այլ ծառայությունների ցանկը։ Նշված ծառայություններից օգտվելը կամավոր է։