AM
22 November 2024 - 14:27 AMT

ՀՀ–ում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևանում

Վիճակագրական կոմիտեն որոշ տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց 2024-ի տարեսկզբի դրությամբ քաղաքային բնակչության մասնաբաժինը ՀՀ–ում կազմել է 64.0, իսկ գյուղականը՝ 36.0 %։

Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում, 53-ը կին է, 47-ը՝ տղամարդ, 64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ։ Յուրաքանչյուր ժամում ծնվում է 4 երեխա, մահանում՝ 3 մարդ։

96-ը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, 4-ը՝ դավանում է այլ կրոնների, 98-ն ազգությամբ հայ է, 2-ը՝ այլ ազգության։

ՀՀ մշտական բնակչության կազմում 47.3 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.7 %-ը` կանայք։

Բնակչության միջին տարիքը կազմել է 39.2 տարի, մասնավորապես, տղամարդկանց համար` 37.1, իսկ կանանց համար` 41.1 տարի։ ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 20.2%։ Աշխատունակ տարիքինը` 59.8%, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը`20.0 %։

Աշխատանքային տարիքի ամեն 1 000 մարդուն բաժին է ընկնում 0-15 տարեկան և կենսաթոշակային տարիքի 673 մարդ: