Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանում թափ առնող «Արևմտան Ադրբեջան» խոսույթին, որի տակ հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը, ասել է, որ մենք նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունից՝ չմտածելով,մ որ ոմանց կարող են գրգռել Արևմտյան Հայաստանի մասին լսելով։
«Հիմա մենք ինչքան ենք նեղվում, երբ ասում են «Արևմտյան Ադրբեջան» և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ մարդիկ օգտագործում են այդ տերմինը: Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է«–ասել է նա։
Վարչապետը հավելել է, թե իր այս խոսքերից հետո հերթական մեղադրանքները կհնչեն իր հասցեին՝ «դավաճանության, ստորության» համար։
«Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, կնշանակի, որ ես գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի պետականությանբ կորուստ: Ես չեմ կարող դա թույլ տալ»,- ասել է Փաշինյանը: