AM
23 November 2024 - 10:13 AMT

Ավինյանը մեկնել է ԱՄՆ․ Երևանի և Լոս Անջելեսի միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:

«Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ:

Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս որակյալ և թափանցիկ ծառայություններ մատուցել քաղաքացիներին»,–ասվում է գրառման մեջ։